Հիշու՞մ եք նրանց, որոնց ծովն էինք նետում 100 տարի առաջ. Էրդողանի սկանդալային հայտարարությունը


22:00 , 10 ապրիլ, 2017
 Հիշու՞մ եք նրանց, որոնց ծովն էինք նետում 100 տարի առաջ. Էրդողանի սկանդալային հայտարարությունըYerkir.am-ը գրում է.
 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի վերաբերյալ Իզմիրում անցկացված հանրահավաքի ժամանակ սկանդալային ելույթով է հանդես եկել:
 Ըստ Diken-ի՝ Էրդողանը հրապարակավ ընդունել է 100 տարի առաջ քրիստոնյաներին բոսֆորի ջրերը նետելու փաստը՝ ասելով,-«Հիշու՞մ եք նրանց, որոնց ծովն էինք նետում 100 տարի առաջ: Այ նրանց պաշտպաններն են, որ այսօր «ոչ» ասում փոփոխություններին: Եվ իրենց ձիերին ու շներին են բաց թողնում «այո» ասողների վրա»:

Էրդողանն իր ելույթում հերթական անգամ քննադատել է Եվրոպային:

Նա հայտարարել է, որ «իրական հիվանդը» հենց Եվրոպան է, քանի որ, նրա խոսքով, վարակվել է ռասիզմի վիրուսով: «Այս անգամ նրանց վիճակը ծանր է լինելու»,- ասել է Էրդողանը:

Նշենք, որ 1922-23 թվականներին քեմալական շարժման ժամանակ թուրքերը Բոսֆորի ջրերն են նետել քրիստոնյա հույներին՝ որպես իմպերիալիզմի օկուպացիայի դեմ պայքարի դրսևորում: