Հայաստան կայցելի Վրաստանի ԱԳ նախարարը


15:46 , 10 ապրիլ, 2017

Artsakhpress.am-ը գրում է.

Ապրիլի 11-ից 12-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախատեսված են Միխեիլ Ջանելիձեի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

Վրաստանի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահն ու վարչապետը։

Ապրիլի 11-ին կկայանան Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց արդյունքներով Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: