Մենք հայտնվում ենք 2 ճամբարների արանքում, որը միշտ էլ վնասաբեր է. Արա Պապյանը՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերություններում լարվածության աճի մասին


15:19 , 10 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի ակնկալիքները Թրամփի նկատմամբ  չափազանցված են. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը՝ անդրադառնալով Սիրիական կոնֆլիկտի վերջին զարգացումների արդյունքում ռուս-ամերիկյան հարաբերությունների լարմանը:

«Կարծում էին, որ Թրամփը կգա իշխանության և իր խոստումները կիրականացնի: Բնականաբար այդ խոստումների մեջ կարևորագույն գծերից մեկը Սիրիայի հարցն է: Բայց ԱՄՆ-ի կողմի Սիրիայում հրթիռակոծումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ունի կայացած քաղաքականություն և առաջնորդվում է իր շահերով»,- ասաց նա՝ նշելով, որ հակակշիռների մեխանիզմը և հասարակական կարծիքը լավ աշխատեցին, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղի տվեց դրանց առջև:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին քիմիական հարձակում է տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմիական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ