15:00 , 10 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Եգիպտոսի կառավարությունը հավանության է արժանացրել երկրում 3 ամսով արտակարգ դրություն հայտարարելու որոշումը. հայտնում է Газета.ру-ն: Արտակարգ դրությունը ուժի մեջ է մտնում, սակայն 7 օրվա ընթացքում պետք է արժանանա խորհրդարանի հավանությանը:
Հիշեցնենք, որ կիրակի պայթյուններ են որոտացել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Տանտա քաղաքի եկեղեցում և Ալեքսանդրիայի մայր տաճարում: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 28 մարդ: Ահաբեկչության հետևում կանգնած է ԻՊ-ը: