«Սպիտակ թղթի վախը». ինչպես հաղթահարել ստեղծագործական ճգնաժամը


14:50 , 10 ապրիլ, 2017

«Սպիտակ թղթի վախը». ինչպես հաղթահարել ստեղծագործական ճգնաժամըNewmag.am-ը գրում է.

Ինչու պետք չէ վախենալ մասնագիտական ճգնաժամից, առավել ևս, եթե ստեղծագործող մարդ եք: Ստեղծագործական փակուղին բնորոշ է ստեղծագործ մտքին՝ պնդում են գրողները, արվեստագետները, կոմպոզիտորները: Անհրաժեշտ է ընդամենը որոշ ժամանակ հանգիստ տալ՝ նորը արարելու համար:

Անցում ավելի գլոբար հարցերի: Եթե ստեղծագործողը հայտնվել է փակուղում, նշանակում է նա չգիտի ինչ է ուզում: Անհրաժեշտ է վերադառնալ սկզբնակետին ու վերանայել խնդիրը:

Մտքի փոթորիկ

Եթե չունեք, ասենք, նոր գիրք գրելու թեմա, ապա փորձեք գրառել այն իրադարձությունները, որոնք հուզել են ձեզ: Միտքը հուզող թեմաները հեղեղի պես կլցվեն թղթին:

Գրեք միայն այն, ինչին հավատում եք

Հաճախ գրում ենք՝ գրելու համար: Դադարե՛ք: Դուք փակուղում կհայտնվեք, քանի որ ենթագիտակցությունն այլևս թուլ չի տա ոգեշնչման աղբյուր փնտրել: Եթե գրում ես սիրով, ապա ստեղծագործական կրիզիսը քեզ չի սպառնա:

Օրագիր պահեք

Օրագրում նշեք բոլոր դժգոհությունները, բողոքները, որոնք վերաբերում են ձեզ: Հավատացեք, հենց օրագրում էլ կգտնեք ելքը փակուղուց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ