Երևի այս տարի կօրինականացնենք մեր հարաբերությունները. Արմինա Ասրյանը՝ բիզնեսի ու անձնական կյանքի մասին


14:30 , 10 ապրիլ, 2017
Երևի այս տարի կօրինականացնենք մեր հարաբերությունները. Արմինա Ասրյանը՝ բիզնեսի ու անձնական կյանքի մասինLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Արմինա Ասրյանը, ում տեսնում էինք «Դոմինո»-ի 3-րդ եթերաշրջանում: Դերասանուհին սիթքոմի նոր եթերաշրջանում չի նկարահանվում, իսկ պատճառների եւ առաջիկա անելիքների մասին պատմել է  մեզ հետ զրույցում:
 
«Ի սկզբանե  նախատեսված էր, որ «Դոմինո»-ում իմ կերպարային գիծը կսկսի եւ կավարտվի 3-րդ եթերաշրջանում: Հիմա արդեն, ամփոփելով այս  նախագծում աշխատանքս, պետք է ասեմ, որ ուրախ եմ՝ այս թիմի մասնակիցը լինելու համար ու թեեւ բնավորությամբ այդքան էլ շփվող չեմ ու հեշտ չեմ մերվում մարդկանց հետ, բայց հասցրեցի բոլորի հետ էլ ջերմ հարաբերություններ ունենալ, որոշ մարդկանց հետ էլ մինչ օրս շարունակում ենք շփվել: Կարծում եմ՝ միշտ էլ սովորելու բան ունեմ, հատկապես, երբ շփվում եմ պրոֆեսիոնալ ու շնորհալի մարդկանց հետ: «Դոմինո»-ն համալրված է մի շարք պրոֆեսիոնալ մարդկանցով, եւ ես այստեղ մասնագիտական նոր շերտեր բացահայտեցի ինձ համար»,- պատմեց Արմինան:
 
Դերասանուհին արդեն իսկ նոր առաջարկներ ունի, էկրաններից նա երկար չի բացակայի.
«Այս ընթացքում հասցրել եմ նկարահանվել գովազդային հոլովակում: Արդեն իսկ ունեմ հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկ, որը, սակայն, դեռեւս խմորման փուլում է, ուստի մանրամասնել չէմ կարողանա:  «Դոմինո»-ում նկարահանվելու ժամանակ իմ սիրելի սցենարիստ Անուշիկը առաջարկել էր նկարահանվել «Մեղրամիս» հեռուստասերիալում, սակայն  համատեղել չհաջողվեց, գուցե առաջիկայում նաեւ այդ սերիալից առաջարկ լինի»,- նկատեց դերասանուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ