ԲՀԿ-ում դեռ չեն որոշել` կմասնակցե՞ն, թե՞ ոչ Սերժ Սարգսյանի ինագուռացիային


17:22 , 21 մարտ, 2013

Խորին վշտով ու կսկիծով տեղեկացա, որ ԲՀԿ-ում դեռ չեն որոշել` կմասնակցե՞ն Սերժ Սարգսյանի «սինագուռացիային», թե՞ ոչ:
Նեղացած են: Վիրավորված են: Կսկծված են: Զի, հասկանում եք, վարչապետը ոչ միայն մնաց Տիգրան Սարգսյանն, այլեւ` չփոխվեց ընդհանրապես: 
Էդքան խոսեցին, էդքան պայքարեցին, էդքան մնացած «սինագուրացիաներին» չմասնակցեցին, էդքան բացակայեցին առաջին դասից, վերջին դասից, միջին դասից... Անկախության քսանամյակ, Բանակի տոն, հա` վերջինը` ընտրություններ, բա՜ն դուրս չեկավ:
Չեն մասնակցի նաեւ էս «սինագուրացային» եւ` վերջ:
Թող էդ իշխանությունները տեղներն իմանան եւ` վերջ: 
Բայց դե, մի հարց տամ էլի Գագիկ Նիկոլայիչին (բույ` մեղա Աստծո, էս բառը Նիկոլ բառից է կազմված), հա` Նիկոլայիչին, որն այս պահին գտնվում է հեռավոր Դուբայում` հանգստանալու կարեւոր գործով, հարց տամ (հա՜, հոգնած կիլի` էդքան չմասնակցությունից):
-Ինքն երբեւէ ներկա եղե՞լ է ինչ-որ բանի էս երկրում, որ հիմա էլ սինգուրացիային ներկա լինի:
Մի հարց էլ «համապատասխաններին» տամ. ի՞նչ իրավունքով է ԱԺ պատգամավորը մեկնել հանգստի, երբ աշխատում է խորհրդարանը: 
Ինչո՞ւ էթիկայի հանձնաժողովը նաեւ այս հարցը չի քննարկում: Մարդը գրեթե մեկ տարի չի մասնակցում նիստերին. չհաշվեք էն մեկ անգամյա ծիկրակումը, դա մասնակցություն չէր, դա սեփական անձի ցուցադրություն էր:
Եւ հետո, իրավունք ունի՞ նման կուսակցապետ ունեցող ուժը մեծ-մեծ բաներից խոսելու, այլոց պահանջներ ներկայացնելու, «սինագուրացիայով» հաթաթա տալու:
Չէ՞ որ ասված է` բժի՛շկ, անձդ բուժիր:
Հ.Գ. Պարոն Աշոտյանին չի ուղղված խոսքս: ճճճճ Երեկ միասին նկարահանման էինք, ասաց, որ ինքը դատական բժիշկ է: