Ուրալը՝ Ռուսաստանի գավաթի եզրափակչի դաշտի նոմինալ տեր


14:06 , 10 ապրիլ, 2017

Ուրալը՝ Ռուսաստանի գավաթի եզրափակչի դաշտի նոմինալ տերArmsport.am-ը գրում է.

Ապրիլի 10-ին կայացել է Ռուսաստանի գավաթի խաղարկության 2016/17 մրցաշրջանի եզրափակիչ խաղում դաշտի նոմինալ տիրոջ վիճակահանությունը:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

Վիճակահանության արդյունքում «Ուրալ»-«Լոկոմոտիվ» խաղում դաշտի նոմինալ տերը կլինի եկատերինբուրգյան ակումբը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

Հիշեցնենք՝ գավաթի եզրափակչում հաղթելու դեպքում «Ուրալը» Եվրոպա լիգայի ուղեգիր կնվաճի:

Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 2-ին Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում: