Ուկրաինայի ազգային բանկի ղեկավարը պաշտոնաթողության դիմում է ներկայացրել


12:46 , 10 ապրիլ, 2017

168.am-ը գրում է.

Ուկրաինայի ազգային բանկի ղեկավար Վալերիա Գոնտարեւան պաշտոնաթողության դիմում է ներկայացրել հանրապտության նախագահ Պյոտր Պորոշենկոյին։

«Ես որոշում եմ ընդունել թողնել այդ պաշտոնը եւ թողնել Ուկրաինայի ազգային բանկը: Ես նախագահին սեփական ցանկությամբ պաշտոնաթողության դիմում եմ ներկայացրել այս տարվա մայիսի 10­-ից»,­-ասել է նա Կիեւում կայացած բրիֆինգում, հաղորդել էՏԱՍՍ­-ը: