17:11 , 21 մարտ, 2013
Ռիհանայի շրջագայության ավտոբուսում, որը երգչուհուն եւ նրա օգնականներին Կանադայից ԱՄՆ էր տանում, թմրանյութ են հայտնաբերել:
Eonline.com-ի փոխանցմամբ՝ սահմանապահները ստուգման համար ավտոբուսը կանգնեցրել են Դեթրոյթ քաղաքից (Միչիգան նահանգ) ոչ հեռու, ուր Ռիհանան ուղեւորվում էր Կանադայի Տորոնտո քաղաքից՝ շոուի նպատակով: Սահմանապահներից մեկը մարիխուանայի հոտ է զգացել: Պարզվել է, որ երգչուհու օգնականն ավտոբուսում մարիխուանա է ծխում: Սահմանապահներն առգրավել են թմրանյութի մնացորդը եւ ավտոբուսին թույլ տվել շարժվել առաջ:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Ռիհանան համերգով հանդես է գալու Դեթրոյթի Joe Louis Arena-ում: