11:15 , 10 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ռուսաստանին` վերանայել դիրքորոշումը սիրիական ռեժիմի նկատմամբ`կապված խաղաղ բնակչության դեմ քիմիական հարձակման և ԱՄՆ-ի ռազմական պատասխանի հետ. հայտնում է RT-ն:
Էրդողանը հայտարարել է, որ դատական փորձաքննության եզրակացությունները և այլ տվյալներ խոսում են այն մասին, որ Ասադը կապ ունի քիմիական հարձակման հետ: