07:53 , 10 ապրիլ, 2017
Միջազգային տիեզերակայանում ավարտվում է 50-րդ տևական առաքելության աշխատանքը։ «Սոյուզ ՄՍ-02» տիեզերանավի վերադարձը ծրագրված է այսօր։ Այս մասին ասվում է Թռիչքների կառավարման ռուսական կենտրոնի հայտարարությունում՝ փոխանցում է RT-ն։
Պատրաստվում են Երկիր վերադառնալ տիեզերագնացներ Անդրեյ Բորիսենկոն, Սերգեյ Ռիժկովը (Ռոսկոսմոս) և աստղագնաց Ռոբերտ Շեյն Քիմբրոուն (NASA)։ Նրանք կայանում մնացել են 173 օր։
Մինչ ՄՏԿ հաջորդ արշավախմբի մասնակիցների ժամանումը ուղեծրում աշխատանքը կշարունակեն Օլեգ Նովիցկին, Փեգի Ուիթսոնը (NASA) և ֆրանսիացի Թոմ Պեսկեն (Եվրոպական տիեզերական գործակալություն)։