Հարավային Օսիայի նախագահական ընտություններում առաջատարն Անատոլի Բիբիլովն է


07:22 , 10 ապրիլ, 2017

Image resultՀարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը, արձանագրությունների 35 տոկոսի հաշվարկի արդյունքներով, հաղթում է նախագահական ընտրություններում՝ հավաքելով 48.7 տոկոս ձայն։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ ղեկավար Բելլա Պլիևան՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Նրա խոսքով՝ պետության գործող ղեկավար Լեոնիդ Տիբիլովը դեռևս հավաքել է 26.5 տոկոս ձայն։ Երրորդ թեկնածուն՝ Պետանվտանգության կոմիտեի աշխատակից Ալան Գագլոևը, հավաքել է 19.1 տոկոս ձայն։

Բոլոր երեք թեկնածուները կողմ են հանդես գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Ընդհանուր առմամբ բացվել էր 77 ընտրատեղամաս, որից 5-ը՝ ՌԴ տարածքում։ Հաղթանակի համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ավելի քան 50 տոկոս ձայն։

Համաձայն էկզիթ-փոլի նախնական տվյալների՝ Հարավային Օսիայի նախագահը կորոշվի քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով։ Ընտրությունները կայացած են ճանաչվել. ընտրողներին մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսը։