Հարավային Օսիայի անվանափոխման օգտին քվեարկել է ընտրողների մոտ 80%-ը. ԿԸՀ


04:33 , 10 ապրիլ, 2017

Image resultՀարավային Օսիան Ալանիայի պետություն անվանափոխելու հարցով հանրաքվեի նախնական տվյալներով՝ մասնակիցների 78.2 տոկոսը կողմ է քվեարկել անվանափոխմանը։ Այս մասին հայտնել է Հարավային Օսիայի ԿԸՀ ղեկավար Բելլա Պլիևան։

«Հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել 78.2 տոկոսը, դեմ՝ 21.8 տոկոսը»,-ասել է նա։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

ԿԸՀ տվյալները ներկայացվել են արձանագրությունների 35 տոկոսի հաշվարկման արդյունքներով, որոնք ստացվել են 27 ընտրատեղամասերից, ներառյալ Մոսկվայից։