03:45 , 10 ապրիլ, 2017
Ստոկհոլմում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալված՝ Ուզբեկստանի 39-ամյա քաղաքացի Ռահմաթ Ակիլովը խոստովանական ցուցմունք է տվել: Այս մասին հայտնում է շվեդական Expressen թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Expressen-ի տվյալներով՝ հարցաքննության ժամանակ Ռահմաթ Ակիլովն ասել է, որ գոհ է իր արածից: Նա նաև ասել է, որ հասել է նրան, ինչին պետք է հասներ: Expressen-ի տվյալներով՝ Ռահմաթ Ակիլովը խոստովանել է, որ ինքն է եղել Դրոտնինգատանում բեռնատարի ղեկին»,- գրում է թերթը:
Պարբերականի տեղեկության պաշտոնական հաստատում չկա:
Ոստիկանությունը Ստոկհոլմում ահաբեկչության գործով ձերբակալել է ընդհանուր 2 մարդու: Երկրորդին ձերբակալել են կիրակի առավոտյան: Նրա մասին մանրմասներ առայժմ չկան:
Դրոտնինգատանում` Ստոկհոլմի գլխավոր հետիոտնային փողոցում, ամբոխի մեջ բեռնատարի մխրճելու հետևանքով 4 մարդ է զոհվել, 15 հոգի վնասվածքներ է ստացել: