Ոսկե ձուլակտորները՝ խորհրդային տանկի վառելիքի բաքում (Photo)


06:52 , 10 ապրիլ, 2017

Բրիտանացի կոլեկցիոներ Նիկ Միդը 30 հազար ֆունտ ստերլինգով գնեց խորհրդային Т-54 տանկը: Վերականգնման ժամանակ Նիկն իր գործընկերոջ հետ տանկի վառելիքի բաքից 2,3 եվրո արժողությամբ ոսկե ձուլակտորներ գտավ: Նրանք ի սկզբանե ցանկանում էին ինչ-որ զինամթերք հայտնաբերել զրահատեխնիկայում, բայց ճակատագիրն ավելի շռայլ գտնվեց նրանց նկատմամբ: 

Տղամարդիկ վստահ են, որ ոսկե ձուլակտորները այնտեղ թաքցրել են իրաքցի զինվորները Պարսից ծոցի պատերազմի տարիներին, Քուվեյթ ներխուժման ժամանակ:

Նիկը 150-ից ավել զրահատեխնիկա ունի, որը տեղակայված է Հելմդոն քաղաքում, և ցանկացողները վճարի դիմաց հնարավորություն ունեն վարելու դրանք ֆերմայի տարածքում: