Ծառուկյան դաշինքի՝ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ


13:40 , 9 ապրիլ, 2017
Картинки по запросу ծառուկյան դաշինքԾառուկյան դաշինքի՝ Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցության վերաբերյալ ասեմ: Շատ պետք չէ ոգեւորվել այս փաստից այն իմաստով, որ այս ընտրություններին միակ ընդդիմադիր ուժի՝ ԵԼՔ-ի շանսերը մեծանում են: Նախ՝ այդ ուժի չմասնակցությունը փաստացի նշանակում է ՀՀԿ-ին աջակցություն (իրականում տակից նրանք այդ աջակցությունը ցուցաբերեն, թե ոչ): Ինչո՞ւ, որովհետեւ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն էլեկտորատի մասով գրեթե նույն դաշտում եւ գրեթե նույն գործիքներով են խաղում: Նրանց էլեկտորատները նման են: Գուցե Ծառուկյանի էլեկտրոտից ինչ-որ մաս, չեմ կարծում, որ մեծ զանգված, հոսի դեպի ԵԼՔ, բայց հիմնական մասն ավելի շատ ՀՀԿ-ի՝ փող-ուղղորդում-վարչական ռեսուրս եռամիասնության «աշխատանքի» դաշտում է մնալու: Այս առումով, Եթե ԲՀԿ-ն մասնակցեր, այն ավելի շատ խփելու էր ՀՀԿ-ին, քան ԵԼՔ-ին: