19:51 , 9 ապրիլ, 2017Vesti.am-ը հայտնում է.
Հայաստանի Գորիս քաղաքը ճանաչվել է ԱՊՀ 2018 թ. մշակութային մայաքաղաք: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, հետևյալ որոշումը կայացվել է ապրիլի 7-ին՝ Տաշքենդում կայացած ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների նիստի ընթացքում:
Նիստի ժամանակ, որին մասնակցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, քննարկվել և հավանության են արժանացել 16 պայմանագրեր:
Հավելենք, որ 2013 թ. ԱՊՀ մշակութային քաղաք էր ճանաչվել Գյումրին:
