Մատուցվող պատարագին զուգահեռ Դավիթաշենի Սրբոց Նահատակած եկեղեցու շուրջ տոնական աշխույժ առևտուր էր. (լուսանկարներ)


12:57 , 9 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Տոնի առթիվ այսօր բոլոր առաքելական եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, մարդիկ իրենց հետ բերում են ձիթենու և ուռենու ոստեր, որոնք եկեղեցում օրհնելուց հետո տանում են տուն:

Երևանի Դավիթաշենի Սրբոց Նահատակած եկեղեցում մատուցվող պատարագին զուգահեռ եկեղեցու շուրջ տոնական աշխուժ առևտուր էր:

Չնայած դրան, եկեղեցու բակում տոնի խորհրդանիշերի վաճառքով զբաղվող մի խումբ վաճառականներ այդքան էլ գոհ չէին առևտրից:

Tert.am-ի հետ զրույցում ուռենու ճյուղերն ու պսակներ վաճառող քաղաքացիներից մեկն ասաց, թե տարեցտարի եկեղեցի այցելողների թիվը պակասում է: «Կա՛մ մարդիկ են քիչ, կա՛մ փող չունեն»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում