Հայկական կարևոր խնդիրների վրա ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրությունը հրավիրելը մեր գործն է․Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ


00:54 , 9 ապրիլ, 2017
Tert.am-ը գրում է.
 Ընտրությունները շատ հուզումնալից էին, և ես ուրախ եմ, որ առաջին տեղն եմ զբաղեցրել ձայների մեծամասնությամբ․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց ապրիլի 4-ին  ԱՄՆ-ի Գլենդել  քաղաքի քաղաքային խորհրդի անդամ ընտրված ազգությամբ հայ Արա Նաջարյանը:
 «Քարոզարշավը բացասական ավարտ ունեցավ․ մեկ այլ հայ թեկնածու ինձ վրա ուղղակի հարձակում կատարեց իրեն պատկանող հեռուստաընկերությունով: 10 թեկնածու պայքարում էր երեք տեղի համար: Ես ամենամեծ փորձառություն ունեցող թեկնածուն էի, որը ծառայել է քաղաքային խորհրդում 12 տարի, 3 տարի քաղաքապետ եմ եղել»,- ասաց նա:
Նշենք, որ Գլենդելում ապրիլի 4-ին կայացած քաղաքի խորհրդի ընտրություններում հաղթանակ են տարել հայեր Արա Նաջարյանը, Վրեժ Աղաջանյանը և Զարեհ Սինանյանը: 
Խոսելով ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի հետ հնարավոր աշխատանքների մասին՝ նա նշեց, որ որպես քաղաքային խորհրդի անդամ կամ քաղաքապետ,  նրանք ուղղակի կապ չունեն նախագահի հետ: «Ես մտածում եմ, որ նա կտրամադրի գումար այն ծրագրերին, որոնք ծառայելու են մեր բնակիչներին մատչելի բնականններ տրամադրելուն և ոստիկանական ծառայություններ իրականացնելուն»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: