Աֆրիկայում կոկորդիլոսը հարձակվել է զբոսաշրջիկի վրա


00:30 , 9 ապրիլ, 2017
Աֆրիկայում կոկորդիլոսը հարձակվել է զբոսաշրջիկի վրաLife.panorama.am-ը գրում է.
 Նեղոսյան կոկորդիլոսը հարձակվել է աֆրիկյան Վիկտորիա լճում լողացող զբոսաշրջիկի վրա և կծել վերջինիս ոտքը, հաղորդում է Daily Star պարբերականը: Միջադեպը տեղի է ունեցել Ուգանդայի կենտրոնական մասում:
 Տեղի բնակիչները ջրից դուրս են բերել զբոսաշրջիկին, ով կորցրած արյան պատճառով գրեթե անգիտակից վիճակում է եղել: Տուժածի հետագա ճակատագրի մասին այլ տեղեկատվություն չկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: