Բակո Սահակյանը զորամասում ծանոթացել է զինվորների առօրյային ու ծառայության ընթացքին


23:38 , 8 ապրիլ, 2017
Բակո Սահակյանը զորամասում ծանոթացել է զինվորների առօրյային ու ծառայության ընթացքինAysor.am-ը գրում է.
 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 8-ին այցելել է հանրապետության հարավում տեղակայված զորամասերից մեկը և մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում այնտեղ կազմակերպված ծառատունկին,  տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։
 Ըստ աղբյուրի, նախագահը ծանոթացել է նաև զինվորների առօրյային ու ծառայության ընթացքին:
 Նույն օրը Նախագահն այցելել է «Վարանդա-3» ջրամբարի կառուցման շինհարթակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին։ Երկրի ղեկավարը կարևորել է օբյեկտի նշանակությունը մեր հանրապետության կյանքում՝ ընդգծելով նախատեսված ժամկետներում այն շահագործման հանձնելու եւ աշխատանքների որակյալ կատարման անհրաժեշտությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: