22:46 , 8 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի ներմուծման ծավալն այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 35 մլն 262,2 հազար դոլար, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում` 17 մլն 313,8 հազար դոլարի: Աճը կազմել է շուրջ 2 անգամ:
Հայաստանից 2017 թվականի հունվար-փետրվարին արտահանվել են 39 մլն 593,2 հազար ԱՄՆ դոլարի ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանց արտահանման ծավալը կազմել էր 29 մլն 850,3 հազար դոլար: Այս տարվա հունվար-փետրվարին դրանց աճը կազմել է 32,6 տոկոս:
Ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերի ներմուծման ծավալն այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 28 մլն 629,2 հազար դոլար, իսկ 2016 թվականի նույն ժամանակահատվածում` 24 մլն 550,1 հազար դոլարի: Աճը կազմել է շուրջ 16,6 տոկոս: