22:54 , 8 ապրիլ, 2017
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը 300-400 մ հեռավորության վրա է գտնվել Ստոկհոլմում մարդկանց վրաերթի ենթարկած բեռնատարից, որտեղ այդ ժամանակ պայթուցիկ սարք է եղել՝ տեղեկացնում է SVT-ն՝ հղում կատարելով ոստիկանության աղբյուրին:
Ապրիլի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 22.00-ին, Լյովենը այցելել է ահաբեկչության վայր՝ ծաղիկներ դնելու՝ ի հիշատակ զոհերի:
Ոստիկանության աղբյուրի խոսքով՝ այդ պահին բեռնատարի ներսում դեռևս գտնվել է ինքնաշեն պայթուցիկ սարքը. իրավապահները այն հայտնաբերել են միայն դրանից մի քանի ժամ հետո: Դա վկայում է այն մասին, որ նրանք լավ չեն պատկերացրել կատարվածի լրջությունը: