Ստոկհոլմում վրաերթ կատարողը Ուզբեկիստանից 39-ամյա տղամարդ է
21:39 , 8 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Շվեդիայի ոստիկանությունը հաստատել է, որ մարդկանց վրա բեռնատարով միտումնավոր վրաերթ կատարելու մեջ Ստոկհոլմում ձերբակալվել է 39-ամյա տղամարդ, ով ծագումով Ուզբեկիստանից, գրում է «Le Parisien»-ը:
Ոստիկանությունը չի հրապարակել նրա անունը: Հաղորդվում է միայն, որ նա արդեն իրավապահ մարմինների ուշադրության տակ է:
Ոստիկանությունից նաև հաղորդում են, որ մեքենայում, որը կիրառվել է մարդկանց վրա հարձակում կատարելու համար, հայտնաբերվել է կասկածելի օբյեկտ: Այն դրված է եղել վարորդի նստատեղում: