19:10 , 8 ապրիլ, 2017
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ Մոսկվա այցելության չեղարկումը բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության կողմից մեծագույն սխալ է: Այս մասին հայտարարել է Պետդումայի՝ միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան՝ տեղեկացնում է ria.ru-ն:
«Ես կարծում եմ, որ դա լրջագույն սխալ է՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարութան կողմից թույլ տրված. ցանկացած դիվանագիտություն նախ և առաջ շփում է»,- ասել Չեպան:
Նրա խոսքով՝ կա այսպիսի հայտնի ասույթ՝ այնտեղ, որտեղ դադարում են խոսել դիվանագետները, սկսում են խոսել հրանոթները: Չեպան նաև հավելել է, որ Ռուսաստանը իր դիրքորոշումը Սիրիայի հարցով կհայտնի ԱՄՆ Պետդեպի ղեկավար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ: