ԱՄՆ-ն և ԵՄ-ն դատապարտում և չեն ճանաչում Հարավային Օսիայում կայանալիք ընտրությունները


19:00 , 8 ապրիլ, 2017
Panarmenian.net-ը գրում է.
 Միացյալ Նահանգները դատապարտել է Վրաստանից անջատված Հարավային Օսիայում ապրիլի 9-ին նախատեսված ընտրություններն ու հանրաքվեն, դրանք համարելով «անօրինական»:

Ապրիլի 9-ին կայանալիք՝ Հարավային Օսիայի նախագահական ընտրություններին զուգահեռ նախատեսվում է նաև հանրաքվեի դնել Հարավային Օսիայի անվանափոխության հարցը․ առաջարկվում է այն կոչել «Հարավային Օսիա-Ալանիա Հանրապետություն»:

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի պաշտոնակատար Մարկ Թոները ապրիլի 7-ին հայտարարել է, թե Վաշինգտոնը չի ճանաչում Աբխազիայում մարտի 12-ին ու մարտի 26-ին անցկացված, ինչպես նաև՝ ապրիլի 9-ին Հարավային Օսիայում պլանավորված «անօրինական ընտրությունների արդյունքները», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Այդ անօրինական ընտրություններն ու հանրաքվեն անցկացվում են Վրաստանի տարածքում, առանց Վրաստանի կառավարության համաձայնության»,- ասել է Մարկ Թոները, ընդգծելով՝ «Միացյալ Նահանգներն ամբողջովին սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքիշխանությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում մեր դիրքորոշումը հստակ է և հետևողական՝ այդ շրջանները Վրաստանի անբաժանելի մասն են կազմում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։