19:40 , 8 ապրիլ, 2017
Newmag-ը գրում է.Այս հարցը շուրջ կեսդարյա քննարկումների օրակարգում է եղել: 1993-ի գարնանը Ուզբեկստանում կառավարական հանձնաժողով ստեղծվեց, որը պետք է ուսումնասիրեր կիրիլիցայի կիրառումը վերացնելու հնարավորությունները: Նախաձեռնությունը խթանել էին այդ տարվա մարտին Թուրքիայի մայրաքաղաքում պոստ սովետական թյուրքական ազգերի ներկայացուցիչները, բայց թեման համապատասխան շրջանակներում եփվում էր արդեն մի քանի տարի: Քննարկվում էր նաև արաբական գրին անցնելու տարբերակը: Վերջում հաղթեցին նրանք, ովքեր պնդում էին, որ լատինական գիրն անհրաժեշտություն է ժամանակակից տեխնոլոգիաներից, համակարգչից օգտվողների համար: Նույն տարվա սեպտեմբերին խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որը նախատեսում էր լատինական այբուբենի աստիճանական ներդրումը մինչև 2000թ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։