18:18 , 8 ապրիլ, 2017
168.am-ը գրում է.Ապրիլ 7-ին բեռնատարը մեծ արագությամբ քշել է մարդկանց վրա, ովքեր այդ պահին գտնվում էին Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում: 550 մետր գնալուց հետո բեռնատարը բախվել է Åhlens առևտրի կենտրոնի շենքին ու կանգ է արել: Ահաբեկչություն իրականացրած բեռնատարը առևանգված է եղել:
Ահաբեկչության հետևանքով զոհվել է չորս մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 15-ը: Ոստիկանությունը նույն օրը երեկոյան ձերբակալել է մի տղամարդու, ում կալանքի ժամկետը հաջորդ օրը երկարացրել են: Չի բացառվում, որ հենց նա է եղել բեռնատարի վարորդը: