Երևանում տղամարդը գերեզմանատանը 0.5 լիտր մաքրող հեղուկ է խմել


16:48 , 8 ապրիլ, 2017
 Ապրիլի 7-ին՝ ժամը 16.10–ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ  «թունավորում քիմիական նյութով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Երևանի  Մոլդովական փողոցի թիվ 29/5 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխել 1967 թվականի ծնված տղամարդու:
 Պարզվել է, որ նա նույն օրը ժամը 14 –ին Երևանի Ավան վարչական տարածքի  գերեզմանատանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է կես լիտր մաքրման հեղուկ: Կատարվում է հետաքննություն: