Ամենառեյտինգային պատգամավորները. հենց ռեյտինգայիններն են ապահովել ՀՀԿ-ի ձայների ահռելի բաժինը


16:25 , 8 ապրիլ, 2017

Խորհրդարանական ընտրություններին Հանրապետականի հաղթանակի գործում հիմնական դեր է խաղացել ոչ թե վարչական ռեսուրսը, այլ այն գործոնը, որ ԲՀԿ-ում, առանձին բացառություններով, բացակայում են այնպիսի դեմքեր, որոնց համար կաշխատեր «ողջ շրջապատը»: Դրա լավագույն օրինակը ռեյտինգայինով 10,000-ից ավելի ձայն ստացածների ցուցակն է, որում 10 հոգի չի հավաքվի ԲՀԿ-ից: Այնպես որ, հենց ռեյտինգայիններն են ապահովել ՀՀԿ-ի ձայների ահռելի բաժինը, ինչում դեր է խաղացել բաժանված ընտրակաշառքը, իսկ Ծառուկյանն ու վարչապետը իրար «չեզոքացրել» են: Սա էլ հավաստումը՝ http://hetq.am/arm/news/77486/amenareytingayin-patgamavornery.html