Հոգեբանական 16 հնարք, որ կօգնեն Ձեզ անմիջապես դուր գալ մարդկանց


19:11 , 8 ապրիլ, 2017

Հաճախ դժվար է ասել, թե հատկապես ինչու ենք մենք սիրում մարդկանց: Գիտնականները երկար ժամանակ փորձել են հասկանալ մարդկանց դուր գալու պատճառները ու առանձնացրել մարդկանց մոտ լավ տպավորություն թողնելու ու նրանց հետ ընկերանալու հոգեբանական 16 հնարք:

Նմանակե՛ք ձեր զրուցակցին

Հետազոտողները պարզել են, որ մարդկանց հետ խոսելիս նրանց ժեստերն ու միմիկաները նմանակելն օգնում է լավ տպավորություն թողնել նրանց մոտ:

Ավելի շատ ժամանակ անցկացրե՛ք նրանց կողքին, ում հետ ընկերանալու հույս ունեք

Գիտնականները պնդում են, որ մարդիկ ավելի շատ հակված են սիրելու նրանց, ովքեր ավելի մտերիմ են իրենց հետ, այնպես որ, օգտագործեք ամեն հնարավոր առիթ նրանց կողքին լինելու ու ճանաչելու համար:

Հաճոյախոսե՛ք այլ մարդկանց

Ձեր զրուցակիցն այլ մարդկանց մոտ Ձեզ այնպիսի ածականներով է ներկայացնում, որոնցով Դուք նրան ներկայացրել եք այլ մարդկանց: Այնպես որ, մարդկանց վերագրեք այնպիսի հատկանիշներ, որոնք կցանկանայիք, որ Ձեզ վերագրեին:

Տվե՛ք դրական էմոցիաներ 

Գիտնականները պարզել են, որ մարդիկ ենթագիտակցորեն կիսում են իրենց շրջապատող մարդկանց տրամադրությունը: Այդ իսկ պատճառով էլ Դուք պետք է դրական էմոցիաներ տաք ձեր զրուցակցին, որպեսզի նա իրեն լավ զգա ձեր կողքին:

Եղե՛ք ջերմ ու իրազեկված

Սրանք այն երկու հատկանիշներն են, որոնք մարդիկ բարձր են գնահատում դիմացինի մեջ: Նրանց հաճելի են, բարի, ընկերասեր, շփվող մարդիկ, ովքեր, միևնույն ժամանակ, լավ իրազեկված են հասարակության տարբեր ոլորտներից ու պատվարժան դիրք են գրավում հասարակության մեջ:

Ժամանակ առ ժամանակ բացահայտե՛ք Ձեր թերությունները

Картинки по запросу people faces

Խոստովանելով, որ Դուք կատարյալ չեք, Դուք ստիպում եք մարդկանց ավելի դրական տրամադրվել Ձեր հանդեպ:

Շեշտադրե՛ք Ձեր ընդհանուր արժեքները

Բազմաթիվ հետազոտություններ պարզել են, որ մարդիկ հակված են սիրելու նրանց, ում հետ ավելի շատ նմանություններ ունեն: Նրանց դուր են գալիս մարդիկ, ովքեր կիսում են իրենց հայացքները, օրինակ՝ քաղաքականության, մշակութային և այլ թեմաներով:

Թեթև դիպչե՛ք նրանց

Երբ զրույցի ընթացքում թեթև դիպչում եք մարդկանց մեջքին կամ թևին, նրանք ջերմություն են զգում Ձեր կողմից:

Ժպտացե՛ք

Գաղտնիք չէ, որ ժպտալը մարդկանց դուր գալու առաջին ամենակարևոր նախապայմաններից մեկն է: Մի հետազոտություն նույնիսկ պարզել է, որ առաջին անգամ մեկին հանդիպելիս ժպտալն օգնում է, որ նրանք Ձեզ հետագայում հիշեն:

Մարդկանց տեսե՛ք այնպիսին, ինչպիսին նրանք են ուզում, որ իրենց տեսնեն

Մենք յուրաքանչյուրս մեր մասին որոշակի պատկերացումներ ենք ունենում և ցանկանում ենք, որ դիմացինը մեզ ընկալի այնպես, ինչպես մենք ենք ինքներս մեզ պատկերացնում:

Կիսվե՛ք Ձեր գաղտնիքներով

Երբ Դուք որևէ գաղտնիք եք պատմում մարդկանց, նրանք իրենց գնահատված են զգում ու ավելի մտերիմ համարում Ձեզ:

Ցույց տվե՛ք, որ պահում եք նրանց գաղտնիքները

Իդեալական ընկերոջ պարտադիր հատկանիշներից է վստահելիությունը: Մարդիկ պետք է հասկանան, որ Ձեզ վրա միշտ կարելի է հույս դնել, ու հանգիստ կարող են վստահել Ձեզ:

Հումորի զգացում ցուցաբերե՛ք

Հետազոտություններից մեկը պարզել է, որ մարդկանց մեծ մասն իրենց իդեալական ընկերոջ կամ զուգընկերոջ պարտադիր բնութագրիչների ցանկում ներառում են հումորի զգացումը:

Թույլ տվե՛ք նրանց խոսել իրենց մասին

Զրույցի ընթացքում չափից շատ Ձեր մասին կամ այլ թեմաներից խոսելը վանում է մարդկանց: Թույլ տվե՛ք նրանց ներկայացնել իրենց, իրենց նախասիրությունները, կիսվել իրենց կյանքի որոշ պատմություններով: Դա միշտ հաճելի է մարդկանց:

Եղե՛ք մի փոքր խոցելի

Էմոցիոնալ առումով բաց լինելը ևս օգնում է դուր գալ մարդկանց ու շատերի համար իդեալական ընկերոջ կարևոր հատկանիշներից է:

Ցույց տվե՛ք, որ նրանք դուր են գալիս Ձեզ

Картинки по запросу people like you

Հոգեբաններին վաղուց արդեն ծանոթ է այս փաստը. մեզ դուր են գալիս մարդիկ, ում դուր ենք գալիս մենք: