ՕՐՕ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
15:52 , 8 ապրիլ, 2017
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։
««Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին»– ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ հայտարարություններ էին տարածել «Հայկական վերածնունդ» և «Ալյանս» կուսակցությունները, ինչպես նաև Հ.Յ.Դ Երևանի քաղաքային կոմիտեն։