Ռոմելու Լուկակուն՝ «Էվերթոնից», և Ալեքսիս Սանչեսը՝ «Արսենալից» կտեղափոխվեն «Չելսի»


15:16 , 8 ապրիլ, 2017

168.am-ը գրում է.

«Կարծում եմ՝ այս ամառ շատ մեծ ֆուտբոլիստներ կտեղափոխվեն «Չելսի», քանի որ Կոնտեն ուզում է «կապույտներին» դարձնել Չեմպիոնների լիգայի հաղթողի իրական հավակնորդ:

Կարող եմ հավաստիացնել, որ Լուկակուի տեղափոխությունը «Չելսի» լուծված հարց է: Անգլիացի լրագրողներն ասում են, որ Ալեքսիս Սանչեսը նույնպես հաջորդ մրցաշրջանից հանդես կգա «կապույտների» կազմում:

Չգիտեմ՝ ինչո՞ւ են անընդհատ խոսում այն մասին, որ Կոնտեն դիտարկում է «Չելսիից» հեռանալու հնարավորությունը: Պատճառ չեմ տեսնում դրա համար»,- Sky Sport-ի եթերում հայտարարել է Պրեմիեր լիգայի մեկնաբան Մասիմո Մարիանելան:
2011-12թթ. մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելուց հետո «կապույտները» միայն 1 անգամ են հասել մինչև մրցաշարի կիսաեզրափակիչ: