Հ3-ը ոչ միայն չի վաճառվում, ոչ միայն չի փակվում, այլ, ընդհակառակը, զարգանում ու վերաճում է մեդիահոլդինգի
14:15 , 8 ապրիլ, 2017
Ինչպես ասում են, լավ է առաջին աղբյուրից լսել, քան ապավինել սինթետիկ ենթադրություններին։ Ուրեմն էսպես՝ Հ3-ը ոչ միայն չի վաճառվում, ոչ միայն չի փակվում, այլ, ընդհակառակը, զարգանում ու վերաճում է մեդիահոլդինգի, որ ներառելու է ինչպես Հ3-ը, այնպես էլ՝ ռադիոկակայան, կայքեր, թերթ: Շաբաթներ, ամիսներ անց այս ամենը լինելու է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Եվ, ի դեպ, այս ամենը, լինելու է բացառապես վերկուսակցական հարթության ու բովանդակության մեջ: Վստահ եղեք՝ լինելու է ինստիտուցիոնալ, մարդկային, կադրային, մասնագիտական ու տեղեկատվական բարեփոխումների նոր շրջափուլ: Մեկ կարևոր նկատառում. մենք չենք ունեցել և չունենք քաղաքական ու այլ նախընտրություններ, ախոյաններ, դասակարգային թշնամիներ և այլն: ՄԵնք սիրում ենք մեդիաաշխատանքը, մեր գործն ու կոչումը: Մենք սիրում ենք մեր ԵՐԿԻՐՆ ու ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ... Աստված առաջ։