5 խորհուրդ, թե ինչպես դառնալ մարզական լրագրող


12:59 , 8 ապրիլ, 2017

5 խորհուրդ, թե ինչպես դառնալ մարզական լրագրողNewmag.am-ը գրում է.

Դադարեք մտածել, թե մարզական լրագրությունը Ձեզ արագորեն կդարձնի հարուստ մարդ: Այդպես չէ: Սա մեդիայի առավելմրցակցային այն ոլորտներից է, որտեղ պետք է լինել առավելագույն անկեղծ: Նախ եւ առաջ, պետք է ունենալ սպորտայինգիտելիքներ: Այսօրս պորտային լրագրությունը որքան ժամանցային, այնքան էլ` տեղեկատվական է: Մարդկանց հարկավոր էպատճառ, որ նրանք Ձեզ կարդան, լսեն, տեսնեն կամ պարզապես վստահեն, որ Դուք ոլորտի գիտակ եք:

Յուրանքաչնյուր օր ես ստանում եմ նամակներ, թե ինչպե՞ս կարելի է հաջողություն ունենալ մարզական լրագրությանոլորտում: Եվ այսպես, ահա իմ խորհուրդները:

Գրեք, գրեք, գրեք

Խոսքը չի վերաբերում Ֆեյսբուքում կամ Թվիթերում գրառում անելուն: Առաջին խորհուրդը,  որ ուզում եմ տալ հետեւյալն է. գտեք մի հարթակ կամ ստեղծեք բլոգ, որտեղ կարող եք գրել Ձեր էմոցիոնալ կարծիքները, վերլուծությունները եւ տեսակետը: Սկզբնական շրջանում Ձեզ հարկավոր է գրել ամեն օր կամ շաբաթական 5 գրառում: Մտածեք ու գրեք, թե ինչպե՞ս ու ինչի՞ հաշվին է NBA-ի բասկետբոլիստ Ստեֆ Քարին կարողանում կատարել այդքան շատ 3  միավորանոց նետումներ: Մտածեք ու գրեք դրա մասին: Նույնիսկ եթե Դուք ցանկանում եք աշխատել ռադիոյում կամ հեռուստատեսությունում, անպայման հարկավոր է գրել: Մեդիայի ոլորտի հնաբնակներն ինձ բացատրել են, թե որքան կարեւոր է, որպեսզի լրագրողն աշխատի իր գրալաոճի եւ ձեռագրի վրա:

Մի շտապեք, այլ` հմտացեք

Մի փորձեք միանգամից դառնալ պրոֆեսիոնալ: Դուք չեք կարող դառնալ մարզական լրագրող, մեկնաբան կամ հաղորդավար մեկ գիշերվա ընթացքում: Այդ տարբերակը չի աշխատում: Սովորեք, թե ինչպես կարելի է հարցազրույց վերցնել մարզիկներից ու մարզիչներից: Սկզբնական շրջանում դա արեք համալսարանի կամ դպրոցի մարզիկների հետ: Սովորեք, թե ինչպես կարելի է ճիշտ քննադատել եւ Ձեզ արդեն կհաջողվի հարցազրույց վերցնել պրոֆեսիոնալ մարզիկներից: Սկզբում փորձեք գտնել փոքր լսարան ունեցող լրատվամիջոցներ. թերթ, ռադիո, կայք: Միայն փոքր լսարան ունեցող հարթակներում կարող եք պատկերացնել մարզական լրագրողի աշխատանքի նախնական նրբությունները: Հմտանալուն զուգահեռ, աստիճանաբար կարող եք փոխել Ձեր աշխատավայրը:

Գտեք մասնագետ, որը կխմբագրի Ձեզ

Ինձ դասավանդող պրոֆեսորներից մեկն անընդհատ կրկնում էր. «Յուրաքանչյուր ոք խմբագրվելու կարիք ունի»: Եվ նա իրավացի է: Խմբագիրները կօգնեն Ձեզ դառնալ ավելի լավը` թեկուզ նրանք Ձեր տեքստից հանեն շատ բառեր, մտքեր: Համոզված եմ` այդ պահին ցանկանում եք բղավել նրաց վրա` համոզելով, թե դա շատ լավ բառ կամ միտք է: Այդպես, ժամանակի ընթացքում Ձեր հոդվածները կդառնան ավելի լավը,  պատմությունները` եւս: Աստիճանաբար խմբագիրը դառնում է Ձեր դաստիարակը մեդիայի ոլորտում:

Կարդացեք իսկապես լավ հեղինակների

Գտեք հիանալի, մրցանակակիր մի լրագրողի (անպայման չէ մարզական) եւ հետեւեք նրան: Կարդացեք, կարդացեք եւ մի դադարեք կարդալ նրա բոլոր գրառումները, հոդվածները: Կարդալով ոլորտի լավագույն մասնագետներին, Դուք աստիճանաբար կգիտակցեք, թե որ հատվածներում եք թերանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ