Սուտ է տեղեկատվությունը, որ «Երկիր ծիրանին» չի կարող մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին. Զ. Փոստանջյան


12:27 , 8 ապրիլ, 2017

Tert.am-ը գրում է.

«Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հերքում է տեղակատվությունը, որ կուսակցության գրանցման փաստաթղթերի պատճառով, կուսակցությունը չի կարող մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:

«Ոչ, սուտ է տեղեկատվությունը, ես այս մասին շուտով հանդես կգամ հայտարարությամբ»,- Tert.am –ի հետ զրույցում հայտնեց Զարուհի Փոստանջյանը:

Նշենք, որ Armtimes.com-ը տեղեկացրել էր, որ կուսակցությունը միայն այս տարվա մարտի 16-ին է գրանցման փաստաթղթերը ներկայացրել պետական ռեգիստր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ