Ստոկհոլմում հարձակման գործով երկու մարդ է ձերբակալվել


11:15 , 8 ապրիլ, 2017

Panorama.am-ը գրում է.

Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու նախօրեին Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում բեռնատարի՝ մարդկանց մեջ մխրճվելու գործով:

Բի-Բի-Սի-ն գրում է, որ նրանցից մեկը ձերբակալվել է հենց երեկ երեկոյան, երբ ոստիկանությունը հրապարակել էր տեսախցիկներից կադրեր նրա պատկերով: Ոստիկանությունը հայտնել էր, որ տղամարդը կասկածվում է ահաբեկչական հարձակում իրականացնելու մեջ:

Երկրորդ տղամարդուն ձերբակալել են Ստոկհոլմից հյուսիս-արևելք ընկած հատվածից, նա կապ է ունեցել առաջին ձերբակալվածի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ