«Ժամանակ». ՀՀԿ-ական համեմատաբար թույլ թեկնածուների ձայները գումարվել են ուժեղների ձայներին


10:55 , 8 ապրիլ, 2017

«Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի աննախադեպ երևույթ է գրանցվել: Պարզվում է՝ ՀՀԿ-ն գողանում և գնում է ոչ միայն ուրիշների, այլև իր իսկ թեկնածուների ձայները:

Մեզ պատմեցին, որ մի շարք տեղամասերում ՀՀԿ-ական համեմատաբար թույլ թեկնածուների ձայները գումարվել են ուժեղների ձայներին՝ նրանց թողնելով մի քանի հարյուր, իսկ որոշ տեղամասերում՝ ընդամենը մի քանի հազար ձայն:

Այս մեթոդը մեծապես կիրառվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ ՀՀԿ-ական մյուս թեկնածուների ստացած ձայների մեծ մասը դրվել է Սամվել Ալեքսանյանի ձայների վրա»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։