Արտահանման ծավալների ավելացման լոկոմոտիվը


10:22 , 8 ապրիլ, 2017

2016 թվականը Հայաստանի տնտեսության համար առանձնահատուկ էր նրանով, որ հնարավոր եղավ արտահանման դրական ցուցանիշը հասցնել 20 տոկոսի:

Դրամական գնահատմամբ՝ նախորդ տարի արտահանումը Հայաստանից կազմել է 1 մլրդ 782 մլն դոլար:

Աճը հիմնականում պայմանավորված էր պատրաստի արտադրանքի արտադրության և արտահանման ավելացմամբ: Այս տարվա առաջին երկու ամիսները պաշտպանում են այն թեզը, որ նախորդ տարվա գործընթացը ունի շարունակական միտում: Այլ կերպ ասած՝ վերը նշված ժամանակահատվածում արտահանումը ևս արձանագրել է 20,1 տոկոսանոց աճ, որը դրամական գնահատմամբ կազմել է 273 մլն դոլար: