«Հայկական ժամանակ». ՀՅԴ-ն ու ՀՎԿ-ն դեռ քննարկումների մեջ են


10:15 , 8 ապրիլ, 2017
«Մեզ հայտնի դարձավ, որ երեկ ուշ երեկոյան Հայ հեղափոխական դաշնակցությունը, ինչպես նաև Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը նիստ են արել՝ քննարկելու Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը:
 
Մինչև կեսգիշեր, սակայն, սույն կուսակցություններն իրենց մասնակցության վերաբերյալ որեւէ հայտարարությամբ դեռ հանդես չէին եկել: Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու-չմասնակցելու հարցում «Բարգավաճ Հայաստանը» եւս կարծես թե դեռ վերջնական որոշում չունի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։