Գորիսում ավտոմեքենան բախվել է պատին և կողաշրջվել. կա տուժած
09:15 , 8 ապրիլ, 2017
Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 7-ին՝ ժամը 23:46-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թատրոնի շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է` Կոմիտասի փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում Honda CR-V մակնիշի 77 NN 077 պետհամարանիշի ավտոմեքենան (վարարդ՝ Վ. Հ., 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա խանութի պատին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Վ. Հ.-ը, և ուղևոր՝ Դ. Խ.-ը (1994 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: