05:23 , 8 ապրիլ, 2017Turkish Airlines ինքնաթիռի անձնակազմը հաջողությամբ ընդունել է Ֆրանսիայի քաղաքացուհու ծնունդը Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիից Ստամբուլ թռիչքի ժամանակ: Դա տեղի է ունեցել ապրիլի 7-ին: Ֆրանսիայի քաղաքացուհի Դյաբի Նաֆիի ցավերը բռնել են ինքնաթիռ նստելուց անմիջապես հետո:
Ինքնաթիռի անձնակազմը չի շփոթվել, և մի քանի ուղևորների օգնությամբ ընդունել է կնոջ ծնունդը: Աղջկա ծնվելուց հետո օդաչուն արտահերթ վայրէջք է կատարել Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաքում, որտեղ մայրն ու դուստրը ստացել են որակյան բժշկական օգնություն:
