ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում ապրող ամերիկացիներին կոչ է արել՝ զգոն լինել


01:52 , 8 ապրիլ, 2017

Image resultՄոսկվայում ԱՄՆ դեսպանատունը իր կայքում հաղորդագրություն է հրապարակել, որտեղ Ռուսաստանում ապրող ամերիկացիներին կոչ է արել՝ զգոն լինել քաղաքական իրադրության պատճառով: «Ռուսաստանում ընթացիկ քաղաքական կլիման պահանջում է պահպանել բարձր մակարդակի զգոնություն և իրազեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիվանագիտական ներկայացուցչությունում ընդգծել են, որ ԱՄՆ վերջին գործողություններից հետո հնարավոր է զանգվածային ցույցերի անցկացում, առանձին մարդկանց վրա հարձակումներ և հակաամերիկյան տրամադրությունների ընդհանուր ուժեղացում: