Պատմաբան Լեոն՝ հայերի պրոռուսական կողմնորոշման աղետալի հետևանքների մասին


02:58 , 8 ապրիլ, 2017

Image result for լեոՊատմաբան Լեոն՝ հայերի պրոռուսական կողմնորոշման աղետալի հետևանքների մասին

«Բազմատանջ, ստրկության և բնաջնջման մատնված աշխատավոր ժողովուրդը բնազդորեն, տարերային մղումով փրկություն էր որոնում ռուսական արշավանքի մեջ, դիմավորում էր ռուս զինվորին իբրև իր ազատարարի: Բայց այս վերաբերմունքի համար նա պատժվում էր սաստկապես: Նրա դրությունն ավելի ևս վատթարանում էր, երբ ռուսական զորքերը թողնում էին իրենց գրաված տեղերը, և հայերը ռուսներին աղ ու հացով, խաչով-խաչվառով ընդունելուց հետո նորից մնում էին երես առ երես իրենց տերերի՝ օսմանցիների հետ: Պատերազմները բերում էին թուրքահայերին կոտորած, գաղթականություն»: