Ահա, թե ինչու է Անգլիայում երկու առանձին ծորակ՝ սառը և տաք ջրի համար


01:37 , 8 ապրիլ, 2017

Ողջ աշխարհը վաղուց օգտվում է մեկ ծորակից, քանի որ դա շատ հարմար է, բայց անգլիացիները համառորեն շարունակում են լվացարանների վրա առանձին ծորակներ տեղադրել՝ սառը և տաք ջրի համար:

Ինչու է այդպես, կներկայացնեն ստորև:

 

Պատճառ №1՝ օրենսդրական

Բրիտանիայում օրենք է գործում, որն արգելում է սառը և տաք ջրերի համատեղումը, որովհետև այնտեղ կենտրոնական ջեռուցում և կաթսայատներ չկան:

Նախկինում ջրամբարները, որոնցում տաքացվում էր ջուրը, պատրաստվում էին ոչ այնքան որակյալ մետաղից, որը ժանգոտվում էր: Ջուրը դառնում էր ոչ պիտանի խմելու համար:

Մարդկանց թունավորումից պաշտպանելու համար պետք եղավ խմելու համար պիտանի սառը ջուրը և այդ տարայի տաք ջուրը խառնել արգելող օրենք սահմանել:

Պատճառ №2 ՝ հավատարմություն ավանդույթներին

Անգլիացիները այնպես չեն լվացվում, ինչպես մենք:

Հոսող ջրի տակ լվացվելու փոխարեն՝ նրանք խցանով փակում են լվացարանակոնքը և լցնում են երկու առանձին ծորակներից:

Հետո այդ ջրով լվացվում են՝ տարայի պես:

Լվացվելուց հետո ձեռքերը սրբում են սրբիչով՝ առանց ողողելու: Նույն կերպ անում են նաև լոգանք ընդունելուց հետո: Նույն կերպ լվանում են նաև սպասքը և առանց ողողելու դնում են չորանոցի մեջ:

Պատճառ №3՝ տնտեսական

     

Վերջին բացատրությունը զուտ ռացիոնալ է: Անգլիացիներն այդ կերպ խնայում են:

Եթե մեծ ծորակ է, մարդը բացում է ծորակը, ընտրում ջրի ջերմաստիճանը և միայն դրանից հետո սկսում է լվալ ձեռքերը: Այդ ընթացքում շատ մաքուր ջուր է հոսում: