00:06 , 8 ապրիլ, 2017
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներր Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի միջև ապրիլի 7-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ տեղեկացնում է gazeta.ru-ն: Նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը` ԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ ռազմական ակցիայի համատեքստում:
Լավրովն ընդգծել է նման «ագրեսիայի ակտի դրսևորման անընդունելիությունը», որը կարող է միայն դժվարացնել առանց այն էլ լարված իրավիճակը և խաթարել ՌԴ-ի և Թուրքիայի` սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերը: Ընդգծվել է օբյեկտիվ, ողբերգական իրադարձությունների բոլոր հանգամանքների անկողմնակալ հետաքննության կարևորությունը: