Սարկոզին մնում է Ֆիյոնի վերջին խաղաքարտը


23:06 , 7 ապրիլ, 2017
 Սարկոզին մնում է Ֆիյոնի վերջին խաղաքարտը Yerkir.am-ը գրում է.
 Վերսալում կայացավ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի և նախագահական ընտրությունների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի հանդիպումը,- գրում է «LExpress»-ը:
 Ըստ պարբերականի՝ Սարկոզին մնում է Ֆրանսու Ֆիյոնի վերջին խաղաքարտը: Ալտերնատիվ տարբերակ, որ պատրաստվում է օգտագործել Ֆիյոնը ընտրությունների երկրորդ փուլում:
 Իր հերթին էլ Նիկոլա Սարկոզին ֆեյսբուքում դիմել էր ֆրանսիացի ժողովրդին՝ կոչ անելով հետևել այն թեկնածուին, ով ունի պետական հոգի:  
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենա երկու փուլով՝ ապրիլի 23-ին և մայիսի 7-ին: