14:08 , 21 մարտ, 2013
Խորը ցավով ու սրտի մեծ կսկիծով հայտնում եմ բոլորիս՝ ընտրողներիս համար տխուր նորություն՝ «Ազատ դեմոկրատները» չեն մասնակցում ավագանու ընտրություններին: Իհարկե, շնորհավորում եմ ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին. այս ծանր բեռը փեշներից թափվեց: Ես գիտեի, թե ինչպես էիք սպասում այս նորությանը, ու գիտեմ, ինչքան էիք վախենում ձեր տոկոսների համար, որոնք, իհարկե, միանշանական այս հայտնի կուսակցությանն էր գնալու: Այժմ ուրախացեք, ցնծացեք, մարդիկ ձեզ թույլ տվեցին պայքարել :D Էխ, էս կուսակցության վրա հաստատ նավս կա, թուղթ ու գիր անողի մոտ պիտի գնան, ինչ անում են՝ չի ստացվում :(