22:02 , 7 ապրիլ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Խոորվաթիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը ավարտեց մրցելույթները:
Այսօր վերջինը պայքարի մեջ մտավ մինչեւ 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: 21-ամյա մարզուհին երկամարտի 230 (105+125) կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Տաթեւը նաեւ փոքր բրոնզի արժանացավ պոկում վարժությունում (105 կգ):
Հիշեցնենք, որ երեկ երկամարտում՝ բրոնզ եւ հրում վարժությունում՝ փոքր արծաթ էր նվաճել մինչեւ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը: